
«Աշխատում ենք Աբխազիայով ու Հարավային Օսիայով տարանցիկ ճանապարհները բացելու ուղղությամբ». Սոկոլով

Ռուսական կողմը բաց է վրացական կողﬕ հետ բանակցությունների հարցում ու պատրաստ է վերականգնել տարանցիկ երկաթուղային և ավտոտրանսպորտային հաղորդակցությունն Աբխազիայով ու Հարավային Օսիայով: ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
«Բաց ենք երկխոսության համար: Բանակցությունները տարվում են արտաքին գործերի նախարարությունների ﬕջև և վերջին երկխոսությունը եղել է սեպտեմբերին: Որպես արդյունք կարող ենք ունենալ տարանցիկ ուղիների բացում ոչ ﬕայն Աբխազիայով, այլև՝ Հարավային Օսիայով»,- ասաց Սոկոլովը՝ ավելացնﬔլով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
ՌԴ տրանսպորտի նախարարն ավելացրեց, որ դեռևս վրացական կողﬕց այդ հարցի հետ կապված հստակություն չկա, սակայն հույս հայտնեց, որ քայլ առաջ կկատարվի: