Դոնալդ Թրամփը կհրապարակի՞ գաղտնի փաստաթղթերը. ինչպե՞ս ԱՄՆ-ին հաջողվեց դուրս գալ բարդագույն ճգնաժամից, իսկ Հայաստանին` ոչ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 26-ին լրանում է ԱՄՆ Կոնգրեսի նշանակած վերջնաժամկետը, որով սահմանվում է մի շարք գաղտնի փաստաթղթերի պահպանման կարգը։ Ըստ այդմ, ԱՄՆ նախագահը կա՛մ պետք է թույլատրի դրանց հրապարակումը, կա՛մ երկարացնի գաղտնիության ժամկետը: ԱՄՆ նախկին նախագահները մշտապես երկարացրել են այդ ժամկետը, բայց չի բացառվում, որ հիմա Դոնալդ Թրամփը խախտի նախագահական ավանդույթներից հերթականը:

Այդ փաստաթղթերի ցանկում են նաեւ ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու սպանությանն առնչվող տարբեր նյութեր:

Մինչ այդ, նկատենք, Քենեդու սպանության պես 1999թ. ՀՀ խորհրդարանում Հայաստանի ղեկավարության գնդակահարությունը ցնցեց հասարակությանն ու պետության հիմքերը: Սակայն եթե ԱՄՆ-ում քաղաքական վերնախավը բավականին հասուն գտնվեց՝ դուրս գալու համար բարդագույն ճգնաժամից եւ չխաթարելու ԱՄՆ պետականության զարգացման ընթացքը, ապա Հայաստանում դեպքերը չափազանց աննպաստ զարգացում ունեցան. անդառնալիորեն շեղվեց պետության ընթացքը՝ հանգելով իշխանության բռնազավթմանն ու այլասերմանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031