
«Զլատանը կանգ չի առնի, նա պետք է աշխատի ինձ համար». Ռայոլա

Գործակալ Մինո Ռայոլան խոսել է շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի վնասվածքների և խաղադաշտ վերադառնալու հավանականության մասին: Ըստ Ռայոլայի՝ Զլատանը կարող է և պարտավոր է խաղալ առնվազն 5-6 տարի:
Ռայոլեն հետաքրքրիր հայտարարություն է արել՝ նշելով, որ այսքան տարի ինքն աշխատել է Իբրահիմովիչի համար, իսկ հիմա Իբրան պետք է վերադարձնի իր պարտքերը:
«Զլատանը կանգ չի առնի, նա պետք է աշխատի ինձ համար:
Երեխաներս արդեն մեծացել են, ինձ հիմա շատ գումար է անհրաժեշտ: Նա ինձ խոստացել է, որ առնվազն 5 տարի ինձ համար է աշխատելու:
Այժմ աշխատավարձն իմն է, միջնորդավճարները՝ նրանը»,- ասել է Ռայոլան:
Սիրարփի Աղաբաբյան