«Մխիթարյանի էներգիան բավարար չէր հաղթելու համար». Մխիթարյանի խաղի գնահատականը
Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց իր առաջին պարտությունը՝ հյուրերի հարկի տակ պարտվելով 1:2 հաշվով: «Հադերսֆիլդիի» հետ խաղից հետո մամուլը խոսում էր մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստների հոգնած տեսքի և Մոուրինիոյի ռոտացիաների մասին, որոնք, ըստ փորձագետների՝ պարտության պատճառ դարձան:
Ավելի ուշ Մոուրինիոն նշեց, որ 4 ֆուտբոլիստի փոփոխություն էր կատարել միայն այն պատճառով, որ ուզում էր թիմին թարմություն և ինտենսիվություն հաղորդել:
Այս խաղում մեկնարկային կազմում չէր նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանը խաղադաշտ մտավ 2-րդ խաղակեսի սկզբնամասում:
Գրեթե բոլոր պարբերականների կողմից Մխիթարյանը ստացել է միջին գնահատական՝ 5-7:
90min-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 6՝ հնարավոր 10-ից:
Պարբերական գրում է, որ Մխիթարյանը 2-րդ խաղակեսում էներգիա և թարմություն հաղորդեց մանչեսթերցիների կիսպաշտպանությանը, սակայն դա բավական էր հաղթելու համար:
Սիրարփի Աղաբաբյան