Շուրթերը չորանում են և ճաքճքո՞ւմ. կարդացեք սա
Շուրթերը չորանալու հետևանքով ոչ միայն տհաճ տեսք են հաղորդում, այլև անհարմարություն են պատճառում, երբեմն նաև ցավի պատճառ դառնում։ Շուրթերի չորանալու ու ճաքճքելու հիմնական պատճառն օրգանիզմի ջրազրկումն է։ Fabiosa.com-ը գրում է, որ այս խնդրի պատճառ կարող են դառնալ նաև հետևյալ գործոնները.
- արևի տակ երկար ժամանակ անցկացնելը
- քամու բացասական զդեցություն
- նյութափոխանակության հետ կապված խնդիրներ
- մթերք, որը բացասական ազդեցություն է ունենում մաշկի վիճակի վրա
- կոսմետիկայի չարաշահում
- որոշ մաշկային հիվանդություններ
- ծխախոտի օգտագործում
- ալկոհոլի չարաշահում։
Շուրթերի չորության դեմ պայքարում կարող եք օգտագործել հետևյալ միջոցները։
Վազելին։ Սա անփոխարինելի միջոց է՝ շուրթերը խոնավեցնելու, փոքր վնասվածքների ապաքինման և նույնիսկ մաշկի վերականգնման համար։
Մեղր։ Մեղրը խոնավեցնող և հականեխիչ հատկություններ ունի։ Այն շուրթերին կարող եք քսել մաքուր ատամի խոզանակի օգնությամբ։ Թողեք 20 րոպե, ապա լվացեք ջրով։
Կակաոյի յուղ։ Կակաոյի յուղը խոնավեցնում է մաշկը, վերականգնում բնական փայլը։ Այն հարկավոր է շուրթերին քսել օրվա ընթացքում երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան։
Ալոէ։ Ալոէն խոնավեցնող, գրգռումը հանգստացնող հատկություն ունի։ Պարզապես հարկավոր է քամել հյութը և քսել շուրթերին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը