Գյումրիում մարմնավաճառ կինը 5000 դրամով սեռական հարաբերություն է ունեցել անծանոթների հետ. կանայք՝ մեղադրյալի աթոռին
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել երկու կանանց վերաբերյալ քրեական գործը։
Քրեական գործի նախաքննության ընթացքում կանանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատելով Գյումրիում գործող հյուրանոցային համալիրում՝ որպես ադմինիստրատոր, գույքային օգուտ ստանալու նպատակով՝ այդ հաստատության կացարանները բնակության և պոռնկությամբ զբաղվելու համար տրամադրել են մարմնավաճառների, ովքեր որպես միջնորդավճար՝ վճարել են 1000-3000-ական ՀՀ դրամ գումար`օգտագործելով հիշյալ հանրային հաստատությունը պոռնկությամբ զբաղվելու համար:
Բացի այդ՝ ըստ մեղադրանքի՝ կանայք պայմանավորվածություն են ձեռք բերել մարմնավաճառությամբ զբաղվող կնոջ հետ` հյուրանոց այցելած հաճախորդների հետ վճարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար, զանգահարելով հրավիրել հյուրանոց, որտեղ կինը 5000 դրամով սեռական հարաբերություն է ունեցել անծանոթների հետ՝ ամբաստանյալներին վճարելով 1000-2000 դրամ միջնորդավճար:
Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: