Լուռ «մարդասպան». ինչ է հարկավոր իմանալ բարձր ճնշման մասին

Հիպերտոնիան կամ արյան բարձր ճնշումը քրոնիկ հիվանդություն է, որով տառապում է աշխարհի բնակչության զգալի հատված։ Արյան ճնշումն անընդհատ փոխվում է և կախված է դիրքից, ակտիվությունից, սթրեսի մակարդակից, սնունդից և մի շարք այլ գործոններից։ Բարձր է համարվում արյան ճնշումը, որի ցուցանիշները բարձր են 140/90-ից։

Fabiosa.com-ը գրում է, որ արյան բարձր ճնշման դեպքում սիրտը ստիպված է լինում ավելի ինտենսիվ աշխատել արյունն անոթներին հասցնելու համար։ Բացի սրտից՝ արյան բարձր ճնշումը վնասում է երիկամներին ու գլխուղեղին, իսկ առավել ծանր դեպքերում կարող է հանգեցնել սրտի կաթվածի, կաթվածի և երիկամային անբավարարության։

«Հիպերտոնիկների բրազիլական միության» կայքի նյութերում սիրտն ու անոթները համեմատում են բաց ծորակի հետ, որը բազմաթիվ կցափողեր ունի։ Դրանք փակելու դեպքում համակարգի ներսում ճնշումը բարձրանում է։ Նույնը տեղի է ունենում, երբ սիրտն արյուն է մատակարարում։ Անոթները սեղմվում են, ինչի արդյունքում ճնշումը բարձրանում է։

Այս հիվանդությունը գաղտնի է ընթանում, և շատերը դրա մասին իմանում են միայն այն ժամանակ, երբ նշաններն արդեն ակնհայտ են դառնում։

Կարդացեք նաև

Ինչպես խուսափել հիպերտոնիայից

  • ֆիզիկական ակտիվություն ցուցաբերեք
  • պարբերաբար ստուգեք արյան ճնշումը
  • ճիշտ սնվեք. խուսափեք աղի ու տապակած մթերքի օգտագործումից, սննդակարգում ավելացրեք մրգերի և բանջարեղենի չափաբաժինը
  • ծխախոտը թույն է. ազատվեք այդ վնասակար սովորությունից
  • սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը
  • փորձեք խուսափել հիվանդություններից, սթրեսից
  • պարբերաբար խորհրդակցեք բժշկի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս