
Apple-ը պատրաստում է էժան iPhone X-երի շարք

Huawei, Oppo, Vivo և Xiaomi սմարթֆոններն առաջատար են Չինաստանում, իսկ աշխարհը գրաված Apple-ն ընդամենը 5-րդն է: Սա այնքան էլ դուր չի եկել Apple-ի ղեկավարներին, և նրանք չինական շուկան գրավելու ռազմավարություն են մշակել:
Ըստ տեղեկությունների՝ ընկերությունը պատրաստվում է չինական շուկայում վաճառել սմարթֆոններ, որոնք ֆունկցիոնալ առումով շատ նման կլինեն iPhone X-երին:
Էժան iPhone-ները, միևնույն է, թանկ են
Ըստ Macotakara ճապոնական բլոգի՝ չինական շուկայի համար թողարկվող սմարթֆոնները կլինեն ավելի էժան, քան iPhone X-ը՝ մոտ 90 դոլարով: Այսինքն՝ այն կարժենա 909 դոլար, այնքան, որքան այժմ արժե iPhone8-ը:
Ի՞նչ կունենա սարքավորումը
Ըստ լրատվամիջոցների՝ 2018 թվականին թողարկվող բոլոր սմարթֆոնները կունենան OLED-էկրան, TrueDepth տեսախցիկների համակարգ և Face ID: Չինական լրատվամիջոցները, սակայն, չեն նշում, թե ինչով են տարբերվելու էժան սմարթֆոններն օրգինալներից:
Apple-ը մեծ եկամուտներ է կորցնում չինական շուկայում, այդ իսկ պատճառով անում է ամեն բան իր կորստի գոնե մի մասը վերադարձնելու համար:
Չինական բլոգները գրում են, որ ընկերության ներկայացրած վերջին սմարթֆոնները շատ թանկ են ոչ միայն՝ Չինաստանի, այլև՝ մի շարք երկրների համար, և անգամ սմարթֆոնների էժան տարբերակները չեն վաճառվի Չինաստանում:
Սիրարփի Աղաբաբյան