Միջոց ոսկրացավերի, հոդացավերի ու մկանացավերի դեմ
Ոսկորների, հոդերի ցավը կամ մկանացավը միջին տարիքի և ծեր մարդկանց համար ընդհանուր խնդիր է: Այդ խնդիրները առաջանում են այն ժամանակ, երբ տարիքի հետ վատանում է օրգանիզմի վիճակը: Որպես կանոն` մենք չենք զբաղվում մեր ոսկորների վիճակով ու նրանց առողջությամբ: Սակայն ոսկրացավերը, հոդացավերն ու մկանացավերն այն խնդիրները չեն, որոնք կարելի է անտեսել: Եթե դրանք չբուժես, ցավերը կարող են էականորեն ազդել Ձեր շարժողունակության վրա:
Տարիքի հետ օրգանիզմը շատ փոփոխություններ է կրում: Մկանները փոխում են իրենց ձևն ու չափը, իսկ ոսկորների ամրությունը նվազում է, ինչն ավելացնում է վնասվածքներ և կոտրվածքներ ստանալու ռիսկայնությունը: Չնայած ծերությունն անխուսափելի է, կա մի բնական բաղադրատոմս, որը կարող է հրաշքներ գործել ոսկորների ու մկանների առողջության համար, եթե այն կանոնավոր կերպով օգտագործես: Սա հին միջոց է և օգտագործվել է դեռևս մեր պապիկների ու տատիկների կողմից: Այս բաղադրատոմսը պարունակում է 3 պարզ բաղադրիչ և շատ հեշտ է պատրաստվում:
Ահա թե ինչ պետք է անել.
- 300 մլ 70%-անոց սպիրտ
- 100 մլ յոդ
- 10 հաբ ասպիրին
Ինչպես տեսնում եք, բոլոր բաղադրիչներն էլ կարող եք հեշտորեն ձեռք բերել մոտակա դեղատնից: Յոդը հզոր հակասեպտիկ միջոց է և կարող է ոչնչացնել ցանկացած միկրոօրգանիզմ: Նախ խառնեք յոդն ու սպիրտը, ապա մանրացրեք ասպիրինը և ավելացրեք խառնուրդին: Ստացված զանգվածը լցրեք ապակյա տարայի մեջ և դրեք սառը, մութ տեղում: Այս խառնուրդը կոմպրեսի ձևով դրեք ախտահարված մասին: Այդ խառնուրդով մերսեք ցավող հոդերն ու մկանները, և Դուք արագ կազատվեք ցավից:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը