Բրիտանացի գիտնականները նշել են մինչև ծերություն առողջությունը պահպանելու արդյունավետ միջոցը

Բրիտանացի գիտնականները նշել են ծերությունը ֆիզիկապես առողջ դիմավորելու արդյունավետ միջոցը: Ուսումնասիրությունը հրապարակված էThe Journals of Gerontology: Series A հանդեսում: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի Սաութհեմփթոնյան համալսարանը:

«Մեր աշխատանքը ենթադրում է, որ ամբողջ հասուն կյանքի ընթացքում լավ սնվելը՝ մշակման ենթարկված սննդամթերքից հրաժարվելու միջոցով՝ հօգուտ մեծ քանակությամբ մրգերի, բանջարեղենի եւ անմշակ հատիկեղենի, կարող է զգալի դրական ազդեցություն ունենալ ապագայում ուժի եւ ֆիզիկական աշխատունակության վրա՝ ապահովելով ավելի առողջ ծերություն»,-հայտարարել է հետազոտության առաջատար հեղինակ Սիան Ռոբինսոնը:

Գիտնականները նման եզրակացությունների են հանգել՝ դիտարկելով բրիտանացի 969 տղամարդկանց ու կանանց, որոնք ծնվել են 1946 թվականի մարտին: Չափահաս տարիքում հետեւել են մասնակիցների սնվելու սովորություններին, իսկ առաջացած տարիքում՝ նրանց ֆիզիկական առողջության վիճակին:

Մասնագետները չափահաս մարդկանց առաջարկում են ուշադրություն դարձնել իրենց սնվելու ռեժիմի վրա, որը փոխելով նրանք կարող են զգալիորեն բարելավել ապագա ծերության որակը:

Տեսանյութեր

Լրահոս