Բաժիններ՝

Sony-ի նոր ռոբոտը կարող է հետևել տանը տիրոջ բացակայության ընթացքում

Ճապոնական Sony կորպորացիան շուկայում ներկայացրել է նոր կենցաղային ռոբոտ, որը կարող Է տանը հետեւել դրա տիրոջ բացակայության ժամանակ, ինչպես նաեւ հոգ տանել երեխաներին կամ տարեց մարդկանց մասին։

Xperia Hello անվանումը կրող սարքն ունի 22 սանտիմետր բարձրություն, այն հանդերձված է յոթ բարձրախոսներով եւ շարժական խցիկներով, որոնք կարող են ճանաչել դեմքերը: Իր տիրոջ հետ նա հաղորդակցվում է սմարթֆոնի միջոցով: Xperia Hello-ն կարող է որոշել, թե որտեղ Է գտնվում իր զրուցակիցը եւ դիմել նրան: Սարքը տիրոջ խնդրանքով կարող է լուսանկարել հարկաբաժինը, այդ թվում՝ շրջանաձեւ:

Ռոբոտը կարող է տարբեր հույզեր նմանակել մարդկանց հետ շփելիս: Նրանց խնդրանքով նա կարող է պատմել վերջին նորությունները, որոնք ստանում է Համացանցից: Ընդ որում՝ նորությունները հարմարեցվում են այս կամ այն զրուցակցի հետաքրքրություններին, որոնք Xperia Hello-ն գրանցում եւ վերլուծում է շփման ընթացքում: Ապարատը կարելի է օգտագործել Skype-ով տեսակապի համար կամ մեսենջերում շփվելու համար:

Ընտանիքի անդամները նրա օգնությամբ կարող են հաղորդագրություններ ուղարկել միմյանց. ռոբոտը դրանք կշարադրի հենց որ իր առջեւ տեսնի հասցեատիրոջը: Ընկերությունը սարքը վաճառքի կհանի նոյեմբերին 162 հազար իենից` մոտավորապես 1,4 հազար դոլարից, փոքր-ինչ պակաս գնով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս