![](/banners/BeFunky-design.jpg)
Վալվերդեն ձմռանը կենտրոնական պաշտպան կգնի
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/img_hnavarro_20171019-181958_imagenes_md_otras_fuentes_grafico-centrales-barcelona-mina-kgnH-U432186758200F6F-980x554@MundoDeportivo-Web_640x420.jpg)
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ցանկանում է համալրել թիմը ևս մեկ կենտրոնական պաշտպանով: Ըստ Վալվերդեի՝ թիմում քիչ են Պիկեի և Ումտիտիի փոխարինողնները: Այս ֆուտբոլիստների վնասվածքի դեպքում թիմը կունենա խնդիրներ:
Կատալոնական ակումբի պահեստայինների նստարանին միայն 2 ֆուտբոլիստ են, որ կարող են փոխարինել Պիկեին և Ումտիտիին՝ Վերմալենը և Մասկերանոն:
Ակումբի ղեկավարությունը ուշադրությամբ հետևում է «Պալմեյրասի» պաշտպան Իերի Մինիի խաղին: Ըստ իսպանական մամուլի՝ Մինին ամռանը կարող էր տեղափոխվել կատալոնական ակումբ, սակայն ֆուտբոլիստի գործակալը խնդրել է հետաձգել տրանսֆերը, որպեսզի Մինին խաղային պրակտիկա ունենա Մունդիալ 2018-ից առաջ:
Սիրարփի Աղաբաբյան