Հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին. նշվել է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հիﬓադրման 25-ամյա հոբելյանների կապակցությամբ կազմակերպված հաﬔրգին։
Ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարարի ելույթի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տեքստն ամբողջությամբ։
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
Հարգելի հյուրեր,
Ուրախ եմ ողջունել ձեզ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հիﬓադրման 25-ամյա հոբելյանների կապակցությամբ կազմակերպված այս գեղեցիկ ﬕջոցառմանը:
Քառորդ դար առաջ ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվեց Հայաստանի դրոշը, և Հայաստանը համալրեց Միավորված ազգերի կազմակերպության բազմանդամ ընտանիքը:
Այսօր ես մասնակցեցի ԵՊՀ ﬕջազգային հարաբերությունների ֆակուլտետում Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը։ 20-րդ դարի այդ ﬔծանուն պետական գործչի անունը սերտորեն կապված է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության հետ, և պատահական չէ, որ նրա պատվին լսարանն է անվանակոչվում հենց այս հոբելյանի տոնակատարության շրջանակներում։
Անդամակցելով ՄԱԿ-ին՝ Հայաստանը հավաստեց իր վճռականությունը՝ կառուցելու հասարակություն՝ լիովին հավատարիմ Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին: Մենք առաջնորդվում ենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ, որը կոչ է անում ﬕավորվել` պահպանելու ﬕջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, զարգացնելու պետությունների ﬕջև բարիդրացիական հարաբերությունները` հիﬓված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հարգման վրա: Այս հանձնառությունների ամբողջական և անշեղ իրագործումը բոլոր պետությունների պարտավորությունն է, որը նրանք ստանձնել են իրենց անդամակցությամբ: Հայաստանը հավատարիմ է դրանց, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համատեքստում:
Դա է ընկած նաև ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ներգրավվածության հիմքում: Առաջին հերթին սա վերաբերում է ՄԱԿ-ի կանխարգելման օրակարգին ﬔր հանձնառությանը: Որպես ցեղասպանության սարսափը վերապրած ժողովուրդ` ﬔնք զգում ենք բարոյական պարտավորություն ﬕջազգային ասպարեզում բարձրաձայնելու ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ:
Հայաստանն իր նպաստն է բերում նաև խաղաղության պահպանման, խաղաղաշինության և անվտանգության ապահովման խնդիրների լուծմանն ուղղված ﬕջազգային ջանքերում՝ մասնակցելով Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում խաղաղապահ առաքելություններին:
Մենք ﬕացել ենք ﬕջազգային հանրության համատեղ ջանքերին արձագանքելու արդի գլոբալ մարտահրավերներին, ներառյալ զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, փախստականների հետ կապված խնդիրներին լուծուﬓեր գտնելուն:
Արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված գործակալությունների հետ անուրանալի դերակատարություն է ունեցել ﬔր երկրի զարգացման և բարեփոխման գործում: Այս 25 տարիների ընթացքում ﬔնք մշտապես զգացել ենք ՄԱԿ-ի աջակցությունը և ներկայությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի: Իրականացրել և իրականացնում ենք բազմաթիվ համատեղ ծրագրեր և նախագծեր:
Կցանկանայի շնորհավորել պարոն Բրեդլի Բուզետոյին և իր ամբողջ անձնակազﬕն` Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հիﬓադրման 25-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել իրենց նվիրված աշխատանքի համար:
Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանությանը` այսօրվա հաﬔրգի հովանավորության համար:
Շնորհավորում եմ բոլորիս` Հայաստանի ՄԱԿ-ին անդամակցության 25-ամյակի կապակցությամբ: Ինչպես քարորդ դար առաջ, այսօր նույնպես, հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին և գախափարներին՝ այս գլոբալ կառույցն ընկալելով որպես խաղաղության և զարգացման փարոս: Այսօր Հայաստանը ևս ﬔկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունն այս համամարդկային արժեքներին և պատրաստակամ է շարունակել ﬔր համատեղ ուղին: