Վթար Գորիս-Երևան ավտոճանապարհին. կա տուժած, պարզվել է վարորդների ինքնությունը
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20:02-ին, ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան Մ-2 ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit» մակնիշի 43 XX 433 (վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Պ.) և «Կամազ» մակնիշի 504 SL 52 (վարորդ՝ 1960 թ. ծնված Ա. Դ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1976 թ. ծնված Ա. Ա.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան: