Սա բացարձակ նոր մոտեցում է դիետային. Պիեռ Դյուկանի խորհուրդները

Բժիշկ Պիեռ Դյուկանը հակասական ֆիգուր է դիետոլոգիայում: Մի կողմից՝ նրա դիետան արագ հեղինակություն է նվաճել, քանի որ շատ լավ արդյունքներ է բերում: Բայց կա նաև հակառակ կողմը. շատ բժիշկներ կասկածում են՝ արդյո՞ք նման սննդակարգն օգտակար է առողջության համար: Չէ՞ որ Դյուկանի դիետան հիմնված է բացառապես սպիտակուցային մթերքների և բանջարեղենի վրա: Սննդակարգը պետք է լինի առանց ճարպերի և ածխաջրերի:

Լսեք բժշկի իմաստուն խորհուրդները, նույնիսկ, եթե դիետան Ձեզ համար չէ: Պիեռ Դյուկանը տալիս է ընդհանուր խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ լավ տեսք ունենալ և պահել նորմալ քաշը:

Դյուկանի դիետան

1. Լավ քնեք և կուշտ նախաճաշեք՝ ներառելով սպիտակուցային մթերքներ՝ ձու, կաթնաշոռ, անյուղ միս:

2. Մի կերեք քայլելիս:

3. Շատ զբոսնեք:

4. Եթե Դուք բուսակեր եք, դա չի խանգարի սպիտակուցային դիետային: Սպիտակուց պարունակվում է նաև կաթնամթերքում, ձվի մեջ և ընդեղենում:

5. Ձեր սննդակարգում օգտագործեք ջեռոցում կամ գրիլում պատրաստված սունկ:

6. Լոլիկ, վարունգ, պղպեղ. իդեալական բանջարեղեններ, որոնք միշտ կան վաճառքում: Օգտագործեք դրանք մսային ուտեստի հետ. դա օգտակար է առողջության համար:

7. Մի մոռացեք դդումի մասին:

8. Կիվի, նարինջ, խնձոր, մանգո. լավագույն դիետիկ մրգերը:

9. Խուսափեք բանանից, եթե ցանկանում եք նիհարել:

10. Բոլոր ժամանակների լավագույն ըմպելիքը՝ ջուր:

11. Կերակուր պատրաստելիս օգտագործեք սխտոր, պղպեղ, կարի և քրքում:

12. Օգտագործեք ախնատերում (չիյ) սերմեր, որոնք պարունակում են օրգանիզմի համար անհրաժեշտ օմեգա-3: Այս մթերքը կօգնի Ձեզ նիհարել՝ պահպանելով մաշկը հիասքանչ վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս