Ցանցում հայտնվել է Չեսթեր Բենինգթոնի շոուն՝ նկարահանված նրա մահվանից 6 օր առաջ
Ցանցում զետեղել են Carpool Karaoke շոուի տեսանյութը՝ Չեսթեր Բենինգթոնի մասնակցությամբ, որը նկարահանվել է երաժիշտի մահվանից վեց օր առաջ: Տեսանյութի կադրերը հայտնվել են Facebook-ում Linkin Park խմբի էջում։
Շոու թողարկումը հրապարակված է Բենինգթոնի ընտանիքի եւ նրա խմբի անդամների թույլտվությամբ: Տեսանյութում երաժիշտը կատակում է, պատմում է իր երեխաների մասին, ինչպես նաեւ փորձում է էքստրեմալ վոկալ սովորեցնել շոուի հաղորդավար Քեն Ջոնգին: Երաժիշտը կատարել է Numb, In The End եւ Talking To Myself երգերը:
Նաեւ հնչել են Aerosmith խմբի I Dont Want To Miss A Thing, Red Hot Chili Peppers խմբի Under The Bridge եւ Lynyrd Skynyrd խմբի Sweet Home Alabama երգերը: 2017 թվականի հուլիսին Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգթոնին մեռած գտել են Կալիֆոռնիայի իր տանը: Երաժիշտը մենակ է եղել տանը: Փորձաքննությունը հաստատել է, որ մահվան պատճառը դարձել է ինքնասպանությունը: Բենինգթոնին հողին են հանձնել Փալաս-Վերդես-Էսթեյթսի բուսաբանական այգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: