Բաժիններ՝

Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնության առաջին օրը Հայաստանի հավաքականը երեք ﬔդալ է նվաճել

Սերբիայի Նովի-Սադ քաղաքի «Spens Arena» մարզապալատում անցկացվող սամբոյի պատանիների և աղջիկների աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճել է երեք ﬔդալ: Այս մասին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից՝ հավելելով. «Բրոնզե ﬔդալակիրներ դարձան երիտասարդներից Ֆելիքս Դանիելյանը /48կգ/ և Վահագն Չալյանը /82կգ/: Չափազանց հետաքրքիր էր պատանիների առաջնության 75 կգ քաշային կարգի եզրափակիչը, ուր հանդիպում էին Բորիս Շատվերյանն ու Գեորգի Մարգարյանը: Արդյունքում հաղթեց Հունաստանը:

Հայաստանը ներկայացնող Բորիս Շատվերյանն արժանացավ արծաթե ﬔդալի:

Հոկտեմբերի 14-ին մրցագորգ կմտնեն պատանիներից Սերգեյ Պողոսյանը՝ 65 կգ, Կարեն Հովհաննիսյանը՝81 կգ, Արման Մանուկյանը՝+87 կգ, Երիտասարդներից՝ Արթուր Մանուկյանը՝ 52 կգ, Գրիգոր Սահակյանը՝ 90 կգ, Գոռ Գյունաշյանը՝ +100 կգ և Անի Տեր-Հարությունյանն /44 կգ/ ու Աննա Մկրտչյանը /+80 կգ/»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս