Նոր համաձայնագրով ՀՀ-ն և ԵՄ-ն կքննարկեն մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության հարցը

Հայաստանը և Եվրոպական Միությունը պետք է շարունակեն խթանել մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի ﬕջոցով քաղաքացիների շարժունակությունը եւ համապատասխան ժամանակահատվածում քննարկեն մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հարցը՝ պայմանով, որ արդյունավետ կառավարվող եւ անվտանգ շարժունակության վերաբերյալ պայմանները գործեն:

Այս մասին ասված է Հայաստանի և Եվրոպական Միության ﬕջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի տեքստում, որը հրապարակել է ԵՄ խորհուրդը: «Կողﬔրը պետք է համագործակցեն անկանոն ﬕգրացիայի դեմ պայքարի շուրջ, այդ թվում՝ Հետընդունման համաձայնագիրը կիրառելու, ինչպես նաեւ սահմանների կառավարման քաղաքականությունը եւ իրավական ու գործառնական շրջանակները խթանելու ﬕջոցով»,- ասված է համաձայնագրում:

Համաձայնագրում նշվում է, որ անձանց տեղաշարժը եւ հետ ընդունումը կողﬔրը լիարժեք ապահովում են հետևյալ համաձայնագրերով. Եվրոպական ﬕության եւ Հայաստանի Հանրապետության ﬕջեւ «Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիր (Հետընդունման համաձայնագիր), որն ուժի ﬔջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ին, եւ Եվրոպական ﬕության եւ Հայաստանի Հանրապետության ﬕջեւ «Մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիր (Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիր), որն ուժի ﬔջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ին:

Տեսանյութեր

Լրահոս