Բաժիններ՝

Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոթարի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոթարի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք Երևան են ժամանել մասնակցելու Հայաստանում «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի գործունեության 25-ամյակին նվիրված տարածաշրջանում կազմակերպվող առաջին համաժողովին:

Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Կարեն Կարապետյանը կարևորել է «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի բարեգործական գործունեությունը, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը Հայաստանն ուշադրության կենտրոնում պահելու համար և մաղթել հետագա արդյունավետ գործունեություն:

«Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Հայաստանը կարևոր գործընկեր է իրենց համար և վստահեցրել, որ Երևանում հոկտեմբերի 14-ից մեկնարկող համաժողովում քննարկվելու են նաև մեր երկրում նոր ծրագրեր իրականացնելու ուղղությունները:

Աշխարհում գործում է ավելի քան 30 հազար Ռոթարի ակումբ, 1 մլն 200 հազար անդամներով, որոնք միավորված են «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի միջազգային կազմակերպության մեջ: Ռոթարին իրականացրել է 4 միլիարդ դոլարից ավելի արժողությամբ բարեգործական ծրագրեր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ 3 մլն դոլարի ծրագրեր Հայաստանում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս