
Gucci նորաձևության տունը հրաժարվում է մորթուց

Gucci իտալական նորաձեւության տունը հայտարարել է, որ որոշել է սկսած 2018 թվականից ամբողջությամբ հրաժարվել մորթուց: Այդ մասին հայտնել է Guardian թերթը:
Ինչպես ընկերության գլխավոր տնօրեն Մարկո Բիզարին հայտարարել է Լոնդոնի նորաձեւության քոլեջում ունեցած ելույթի ընթացքում, արդեն գարուն-ամառ-2018 հավաքածուում կենդանիների մորթուց արտադրանք չի ներկայացվելու: Նա նշել է, որ այդ որոշումը արտացոլում է «անվերապահ հանձնառությունը՝ բնապահպանությունը դարձնելու ընկերության բիզնեսի անքակտելի մասը»:
Հաղորդվում է, որ հագուստ եւ կոշիկ արտադրելիս չօգտագործված մորթու հումքը կհանվի բարեգործական աճուրդի: Ստացված միջոցները կհամալրեն կենդանիների պաշտպանության կազմակերպությունների ֆոնդերը:
Gucci իտալական նորաձեւության տունը հիմնադրվել է 1921 թվականին մոդելագործ Գուչո Գուչիի կողմից: Ներկայում ընկերությունը մասնագիտանում է հագուստի, պարֆյումերիայի, աքսեսուարների եւ տեքստիլի թողարկման բնագավառում: 2015 թվականի հունվարից Gucci-ի կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում է մոդելագործ Ալեքսանդրո Միկելեն: Նոյեմբերի կեսերին նա դիզայնի բնագավառում արժանացել է International Designer Award միջազգային մրցանակին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: