Բաժիններ՝

Լեգենդար Ջոն Մալկովիչը բացեց Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը

Արամ Խաչատրյանի 5-րդ ﬕջազգային փառատոնի ﬔկնարկը տրվեց Հոլիվուդի հանրահայտ դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Ջոն Մալկովիչի մասնակցությամբ հաﬔրգային ծրագրով: Նա հատված ներկայացրեց Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից` Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ: Փառատոնը բացվեց հոկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան հաﬔրգասրահում:

«Շատ ոգևորված ենք ու կարծում եմ` հիանալի հաﬔրգ է ﬔզ սպասվում: Երկար ենք պատրաստել ծրագիրը, մանրակրկիտ աշխատանք ենք իրականացրել: Ներկայացնելու ենք հատված Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ից: Սիմֆոնիայի անունը «Խոստովանություն» է: Այն մարդու պայքարն է հանուն բարոյական արժեքների, հավատքի»,- նշել է Հայաստանի երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

Նա ընդգծեց, որ փառատոնի համար ﬔծ ձեռքբերում է Մալկովիչի ներկայությունը: «Երբ նրան առաջարկեցինք Նարեկացի կարդալ, և այն ներկայացնել հաﬔրգին, պարզվեց որ Մալկովիչը ծանոթ է Նարեկացուն: Նա անգամ ասաց, թե որ հատվածն ինչպես է պետք մատուցել»,- ասել է Սմբատյանը:

Անդրադառնալով Ջոն Մալկովիչի ֆիլﬔրին` նվագախմբի ղեկավարը խոստովանել է, որ դրանք բոլորն էլ լաﬖ են: «Սիրում եմ նրա կինոնկարները և մարﬓավորած կերպարները: Ջոնը հավատում է, որ այն, ինչը տեքստային ձևաչափով է տեղի ունենում և երաժշտության ներքո կարող է մարդուն փոխել: Հուսամ, որ այսօրվա նրա ելույթը, որն ուղղված է համամարդկային արժեքներին, աﬔնասիրելին կդառնա բոլորիս համար»,- եզրափակել է Սմբատյանը:

Հայաստանում ներկայացված գործով երաժշտությունը գրականության հետ էր ﬔկտեղվել: Այն պարանոյայի տարրեր էր պարունակում, ինչպես Սաբատոյի տեքստը։ Սաբատոյի հիﬓական ասելիքն այն է, որ աշխարհը կառավարում են կույրերը:

Փառատոնը կտևի ﬕնչև դեկտեմբերի 11-ը: Դասական երաժշտության սիրահարները փառատոնի շրջանակում կմասնակցեն հետաքրքիր նախագծերի, որոնց ընթացքում կհնչեն նաև պրեﬕերաներ: Հաﬔրգներին կներկայացվի Սերժ Թանկյանի «Օրկա» հաﬔրգային նախագիծը, ելույթներ կունենան հայտնի դաշնակահարներ Գլորիա Քամփաները, Հայկ Մելիքյանը, Լեւոն Կարապետյանը, ջութակահարներ Դավիդ Նեբելը, Մարկ Բուշկովը, ﬔներգիչ Վլադիﬕր Բայկովը եւ այլք:

Փառատոնին հաﬔրգներ կանցկացվեն նաեւ արտերկրում. Կաունասի ֆիլհարմոնիկ հաﬔրգասրահում ելույթ կունենան մրցույթի այս տարվա դափնեկիրները:

Արամ Խաչատրյանի ﬕջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ «Խաչատրյան» հիﬓադրաﬕ աջակցությամբ: Փառատոնն այս տարի նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս