
«Զանգվածային մորթ չի լինելու». Իգնատի Առաքելյան

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողները ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է՝ անասունների զանգվածային մորթ լինի, քանի որ տեսակետ կա, որ միայն այդ դեպքում մսամթերքի գինը կիջնի:
Ի պատասխան՝ Ի. Առաքելյանն ասաց. «Կանխատեսելի չեմ համարում այդ ամենը, չեմ համարում, որ մասսայական մորթ կլինի, անասնապահությունով զբաղվողները գիտեն՝ ինչը մորթեն, ինչքան մորթեն, կարող է՝ որոշ տնտեսություններ չունենան կեր և գնան մորթելու, բայց դա չի լինելու զանգվածային, դա իրավիճակային է»:
Դիտարկմանը, թե կարծիք կա, որ գարնանը խոշոր եղջերավոր անասունների մսի 20-30 տոկոս շեշտակի աճ կլինի՝ նախարարն այսպես արձագանքեց. «Ոչ, ես չեմ կարող ասել գնաճն ինչքան կլինի, որովհետև դա կարող է կախված լինել ոչ թե մորթից, այլ կարող է կախված լինել ընդհանուր տնտեսության գնաճից: Այս պահին չկա անհանգստանալու այն վիճակը, որ մենք ահազանգենք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: