
ԵԽԽՎ նախագահը կընտրվի հոկտեմբերի 10-ին. քվեարկության երկրորդ փուլից հետո առաջատարը Կիպրոսի ներկայացուցիչն է

ԵԽԽՎ նախագահի ընտրության երկրորդ փուլում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Ստելլա Կիրիակիդեսը, ում թեկնածությունը պաշտպանում է հայկական պատվիրակությունը, ստացել է 129 ձայն, իսկ իր՝ Լիտվան ներկայացնող Էﬔանուելիս Զնիգերիսը՝ 69 քվե: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«ԵԽԽՎ նախագահը կընտրվի վաղը, որի համար պահանջվում է ձայների հարաբերական ﬔծամասնություն: Քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ ԵԽԽՎ-ում մթնոլորտ է ձևավորվում, որը կարիք կա վերածելٳու գործելաոճի»,- նշել է Հովհաննիսյանը:
Այսօր առավոտյան կայացած քվեարկության առաջին փուլում Կիրիակիդեսը ստացել էր 126 քվե, իսկ Զնիգերիսը՝ 84 քվե։ Թեև Կիպրոսի թեկնածուն առաջատարն էր, սակայն ընտրվելու համար անհրաժեշտ է 152 կողմ ձայն:
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հոկտեմբերի 6-ին հրաժարական է ներկայացրել: Նա ընդգծել է, որ նման որոշում է կայացրել անձնական պատճառներով և բժիշկների խորհրդով: