Բաժիններ՝

Մովսես Հակոբյան. «Հայաստանի համար կարևոր են ՀԱՊԿ հավաքական ուժերը»

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերին, որը կարևորագույն գործիք է միջազգայի հարաբերութուններում բախումնային իրավիճակները նվազեցնելու, ճգնաժամերը կարգավորելու համար։

ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017» զորավարժության մեկնարկի արարողությանն ասաց ՀՀ Զինված ուժերի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, հայտնում է armeniasputnik.am-ը։

«Տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքական, տնտեսական, էթնիկ հողի վրա հակամարտությունների առաջացումը շարունակում է շատ բարձր մնալ։ Դրանք հնարավոր չէ ժամանակին կարգավորել առանց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի»,- ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունները համատեղ օպերատիվ և ռազմական պատրաստության գլխավոր միջոցառումն է։

Ըստ նրա` բոլոր երկրների ներկայությունը վկայում է մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ արձագանքելու ընդհանուր պատրաստվածության մասին։

ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս