Բաժիններ՝

«Երկրորդ կեսում տղաները հոգնել էին». Արթուր Պետրոսյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը խոսել է ղազախների հետ ընտրական փուլի վերջին խաղի մասին:

«Իմ կարծիքով հետաքրքիր խաղ ծավալվեց՝ հատկապես խաղի սկիզբը: Սուր խաղ էր ծավալվել: Բայց երկու կողերն էլ պաշտպանությունում սխալներ գործեցին: Առաջին կեսում մենք վերահսկում էինք խաղը: Իսկ երկրորդ կեսում տղաները պարզապես հոգնեցին: Ղազախներն իրենց խաղով արժանի էին այս միավորին»,- ասել է Պետրոսյանը:

Գլխավոր մարզիչի կարծիքով իր ֆուտբոլիստները երկրորդ կեսում կորցրեցին խաղի թելը: «Չէր լինի, որ տանը 1:6 պարտությունը պարզապես անցներ: 100 տոկոսով վստահ եմ, որ Մխիթարյանը հավաքականում չի խնայում իրեն: Սակայն պետք է հիշենք, որ ֆուտբոլը թիմային խաղ է»,- ասել է մասնագետը:

Պետրոսյանը խոսել է նաև հավաքականում իր ապագայի մասին՝ մասնավորապես փաստելով. «Հարկավոր է, որ ես հանդիպեմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ: Հիմա չեմ կարող ոչինչ ասել, քանի որ դեռ չգիտեմ. թե ինչ կխոսենք»:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլն ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Ազգային ընտրանին մրցափուլն ավարտեց Ղազախստանի դեմ արտագնա խաղով: Առաջին կեսում երկու թիմերն էլ վտանգավոր էին գործում, սակայն Հայաստանի հավաքականն առաջինը բացեց խաղի հաշիվը: Խաղի 25-րդ րոպեին ստանալով Պիզելլիի «խորքային» փոխանցումը՝ ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը: Երկրորդ կեսի 62-րդ րոպեին ղազախները վերականգնեցին հաշվի հավասարությունը՝ գոլն իր ակտիվում գրանցեց Տուրիսբեկը (1:1): Ֆուտբոլի ազգային թիմն ավարտեց Մունդիալ-2018-ի ընտրական փուլը: Հայաստանի հավաքականը հավաքեց միայն 7 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս