
Chanel-ը ժամացույց է թողարկել 2.55 բեսթսելլեր-պայուսակի պատվին

Chanel ֆրանսիական նորաձեւության ընկերությունը ներկայացրել է կանանց համար նախատեսված իր նոր Chanel Сode Coco թեւնոց-ժամացույցը՝ կվարցային մեխանիզմով: Բրենդի ներկայացուցիչների պնդմամբ, այս մոդելը Chanel-ի մշտապես նորացվող կոդերի խորհրդանիշն է։
Թեւնոց-ժամացույցի ճարմանդը հիշեցնում է 2.55 մգդակած բեսթսելլեր-պայուսակի ճարմանդը, իսկ դրա տակ գտնվում է թվացույցը: Ժամացույցի գովազդային տեսահոլովակը նկարահանվել է մոդելագործ Գաբրիել Շանելի՝ Կամբոն փողոցի վրա գտնվող առանձնատանը: Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին:
Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միասին թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը:
1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ: Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն: