
«Ես չէի վերադառնա ոչ մի այլ ակումբ ամբողջ աշխարհում». Յուպ Հայնկես

«Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը մեկնաբանել է իր նշանակումը:
«Բավարիան» հաստատել է Հայնկեսի նշանակումը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում մինչև մրցաշրջանի ավարտը: «Ես չէի վերադառնա ոչ մի այլ ակումբ ամբողջ աշխարհում, բայց «Բավարիան» իմ ամբողջ կյանքի սերն է: Իմ մարզչական թիմն է:
Հուսով եմ, որ թիմը շատ շուտով ցույց կտա երկրպագուներին հաջողակ ֆուտբոլ: Ես շատ անհամբերությամբ սպասում եմ ինձ համար նոր խնդիրների»,- Հայնկեսին է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը:
Նշենք, որ Հայնկեսը 3-րդ անգամ իր կարիերայում դարձավ «Բավարիայի» գլխավոր մարզիչը (2009 թվականին նա եղել է գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար): Նրա հաշվին կա Գերմանիայի առաջնության 3 հաղթանակ և մեկական երկրի և Չեմպիոնների լիգայի գավաթներ: 2013 թվականին «Բավարիան» Հայնկեսի գլխավորությամբ ոսկե թրեբլ ձևակերպեց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը