
Ցանցում հայտնվել է ամերիկյան հովազի հետ կայմանի մահացու գոտեմարտի տեսանյութը

Ցանցում հայտնվել են Պանատալում՝ Բրազիլիայի տեկտոնական իջվածքում, ամերիկյան հովազի եւ կայմանի մահացու գոտեմարտի կադրերը: Տեսանյութը, որը նկարահանվել ֆ բրիտանացի լուսանկարիչ Քրիս Բրունսքիլի կողմից, զետեղել են Twitter-ում։
Կադրերում երեւում է, որ կայմանը հարձակվել է հովազի վրա եւ նրան քաշ տվել ջրի տակ: Մի ակնթարթ կենդանիները թաքնվում են ջրի տակ, բայց տեսանյութի ավարտին դուրս են գալիս ջրի երես: Հաղթում Է հովազը, որն սկսում է կայմանին քաշել ափ՝ նրան պահելով իր ծնոտների մեջ:
Կայմաններն ալիգատորների ընտանիքի փոքր ներկայացուցիչներն են, որոնց երկարությունը հազվադեպ է գերազանցում երկու մետրը: Հիմնականում այս սողունները տարածված են Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: