«Տուլարեմիա հիվանդությանը բոլորովին չեզոքացված է». Լևոն Ալթունյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասաց, որ Տավուշի մարզում տարածված տուլարեմիա հիվանդությունը բոլորովին չեզոքացված է, բոլոր հիվանդներն ապաքինվել են: Նրա խոսքով՝ 450 բնակիչ ստացել է պատվաստանյութ:

Նախարարի խոսքով՝ տուլարեմիան Հայաստանի համար էնդեմիկ վարակ է. «Հայաստանի տարածքում բնակվող կրծողները հանդիսանում են այդ վարակի կրիչը և փոխանցողը, հետևաբար՝ Հայաստանում մի քիչ դժվար է չճանաչել տուլարեմիան: Բժիշկները գիտեն՝ դա ինչ է»:

Հարցին, թե՝ կարելի՞ է փաստել, որ ընտանեկան բժշկի ինստիտուտը չի կայացել, նախարարն այսպես պատասխանեց. «Կայացել է այնքանով, որքանով կայացել է, բայց միշտ լավացնելու տեղ կա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031