Բաժիններ՝

«Կինոմիությունը ժամանակին ստեղծել է իմ պապը, շարունակել է հայրս: Հիմա շատերն ասում են, թե դա ժառանգական անցում է և այլն…»

Կինեմատոգրաֆիստների միության համագումարը կանցնի լրագրողների համար կանցնի անհետաքրքիր: Նման կարծիք հայտնեց Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու Վահե Գևորգյանցը` անդրադառնալով միության նախագահի սպասվող ընտրությանը:

«Ասելով լրագրողների համար անհետաքրքիր՝ նկատի ունեմ հանգիստ և հանդարտ: Ասեմ, որ մյուս թեկնածուների հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, մենք կոլեգաներ ենք: Եթե ես չընտրվեմ, ապա կշնորհավորեմ հաղթողին, պատրաստ եմ իր հետ աշխատել»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Վահե Գևորգյանցը:

Ինչո՞վ է Վահե Գևորգյանցը լավ մյուս թեկնածուներից. լրագրողների այս հարցին ի պատասխան միության նախագահի թեկնածուն նշեց, որ այս դիտարկումը ճիշտ չէ:

«Լրագրողները միշտ այս հարցը տալիս են, բայց ես կարծում եմ, որ չի լինում լավ կամ վատ: Լինում է այլ: Մյուս թեկնածուներն ունեն այլ տեսակետ, ես` այլ: Պարզապես կինոգործիչները պետք է ընտրեն, թե որ տեսակետն է իրենց ավելի հարմար: Ես կարող եմ ասել, որ Կինոմիությունը ժամանակին ստեղծել է իմ պապը, շարունակել է հայրս: Հիմա շատերն ասում են, թե դա ժառանգական անցում է և այլն… Ես, համենայն դեպս, հստակ կարող եմ ասել, որ կպահպանեմ այն, դա իմ պատվախնդրության հարցն է: Պետք է պահպանեմ այն, ինչ կա, այլ բան է, որ կշատացնեմ, կավելացնեմ, կակտիվացնեմ:

Կինեմատոգրաֆիստների միության համագումարն անցկացվելու է հոկտեմբերի 7-ին: Միության նախագահի պաշտոնի համար պայքարում են 3 թեկնածու` Վահե Գևորգյանցը, Հարություն Խաչատրյանը, Գևորգ Գևորգյանցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս