
«Ռեալը» կարող է ձեռք բերել Տիբո Կուրտուային՝ ուղարկելով Նավասին ՊՍԺ

Մրցաշրջանի ավարտից հետո դարպասապահի դիրքում կարող է լուրջ փոփոխություն տեղի ունենալ:
«Արքայական ակումբը» շարունակում է աշխատել այն բանի վրա, որպեսզի թիմ հրավիրի աշխարհի լավագույն դարպասապահներից մեկին:
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային ձեռք բերելու մի քանի անհաջող փորձերից հետո, ով մոտ է «Կարմիր սատանաների» հետ նոր պայմանագրի ստորագրմանը, «Ռեալն» իր ուշադրությունը կենտրոնացրել է «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուայի վրա:
Ինչպես հաղորդում է Diario Gol-ը, մադրիդցիները պլանավորում են ստորագրել Բելգիայի հավաքականի դարպասապահին արդեն հաջորդ ամռանը: Ընդ որում, «սերուցքայինների» ներկայիս դարպասապահ Կեյլոր Նավասը կարող է տեղափոխվել ՊՍԺ:
Ըստ պարբերականի տեղեկության՝ Նավասն ինքը «Ռեալում» տիտղոսներով լի տարի անցկացնելուց հետո դեմ չէ խաղալ ՊՍԺ-ում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը փորձում է համոզել Դե Խեային չստորագրել նոր պայմանագիր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ մինչև հիմա դիտարկելով իսպանացուն՝ որպես ուժեղանալու տարբերակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը