Լևոն Ալթունյանը հերքում է. «ԻՆգո Արմենիան» արտոնյալ չէ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հերքում է, որ սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության պայմանագրերի առյուծի բաժինը կնքվել է իրեն պատկանող «Ինգո Արմենիա» ընկերության հետ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ բաժանումն իրականացվում է համակարգչի միջոցով:

«Կա համակարգչային բանաձև, և համակարգիչն է բաշխում հաճախորդներին: Ընդ որում` ամենաշատն «Ինգո Արմենիան» չի այդ հարցում»,- ասաց Լ.Ալթունյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը, որի համաձայն՝ Առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերում առողջության ապահովագրության պայմանագրեր: Ըստ շրջանառվող լուրերի` ամենաշատ պայմանագրերը բաժին են ընկել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը, որը պատկանում է Լևոն Ալթունյանին:

Տեսանյութեր

Լրահոս