Բաժիններ՝

Պետական պաշտոնյաներն այլևս չեն կարողանալու հավելավճարներ սահմանել պետական գաղտնիքն օգտագործելու թույլտվություն ունեցող պաշտոնատար անձանց համար

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանն ասաց, որ առաջարկվում է վերացնել ներկայումս գործող օրենքով նախարարներին և գերմարմինների ղեկավարներին տրված այն իրավասությունը, որով նրանք կարող էին արտոնություններ և հավելավճարներ սահմանել պետական գաղտնիքն օգագործելու թույլտվություն ունեցող պաշտոնատար անձանց համար:

«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց, թե արտոնություններ ասելով՝ ի՞նչ նկատի ունի փոխնախարարը, և, թե ինչո՞ւ է առաջացել այս օրինագծի անհրաժեշտությունը: Ւ պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Արտոնություն՝ նշանակում է՝ հավելավճար:

Գործող օրենքի համաձայն՝ պետական մարմիններն իրավունք ունեն 15 և 20 տոկոս հավելավճար սահմանել աշխատավարձի նկատմամբ պետական գաղտնիքից օգտվող ծառայողների համար, քանի որ 2016 թվականի աշնանն Ազգային ժողովի կողմից ընդունվեց պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատվության մասին օրենքը, որով սահմանվեց հստակ պաշտոններ զբաղեցնողների համար հստակ աշխատավարձեր, կառավարությունը բերեց այս օրինագիծը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս