
«Մենք մեր հասարակությանը պետք է չաղքատացնենք». Միքայել Մելքումյան

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և դրան կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ, եթե հանրային տրամադրություններն այնքան էլ կողմ չեն այդ ռեֆորմի իրականացմանը, ուրեմն ինչ-որ խնդիր կա, որի մասին իրենք պետք է քննարկում անեն:
«Պետք է կոնցեպտուալ վերլուծություն լինի, թե մենք այսպես բնակիչներին ծանրաբեռնելով, ներքին պարտքն ավելացնելով՝ ուր ենք հասնելու: Մենք պետք է շատ բաներով բնակչությանը չբարձենք, այլ թողնենք, որ ռեսուրսներ ավելանան: Մենք մեր հասարակությանը պետք է չաղքատացնենք, այլ շանս տանք, որ ինքն աշխատի ու իր մտահոգությունները փարատի այս փուլում»,- հայտարարեց Մ. Մելքումյանը: