
Դոլարի, եվրոյի և մյուս փոխարժեքները՝ 2018 թվականի բյուջեում

ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի հաշվարկներում 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը սահմանված է 478.45 դրամ, 1 եվրոյինը՝ 570.65 դրամ, 1 ՌԴ ռուբլունը՝ 8.25 դրամ։ Մյուս արժույթների փոխարժեքները բերված են աղյուսակում։
Նշենք, որ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի հաշվարկներում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 8.1-րդ մասի պահանջի համաձայն՝ կիրառվել են ս.թ սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ արտարժութային շուկայում ձևավորված տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամով: