Բաժիններ՝

«Լիվերպուլը» Տիմո Վերների համար կպայքարի «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ

«Կարմիրները» հետաքրքրված են «Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերների ձեռքբերման մեջ:

Նախօրեին «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ հարձակվողների հետ կապված իր թիմում ամեն ինչ նորմալ է: Այնուամենայնիվ, «կարմիրներն» արդեն սկսել են կենտրոնական հարձակվողի դիրքը ուժեղացնելու ուղղությամբ աշխատանքները:

Մերսիսայդցիները մտադիր են պայքարել «Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերների համար, ում իրենց շարքերում են ուզում տեսնել «Ռեալը» և «Բարսելոնան»: «Լիվերպուլը» պլանավորում է ձեռք բերել 21-ամյա ֆուտբոլիստին արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայի 6 խաղերում Վերները դարձել է 5 գոլի հեղինակ:

Ավելի վաղ Տիմոն հարցազրույցում հայտարարել էր, որ իրեն շատ հաճելի է հետաքրքրությունը «Ռեալի» կողմից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս