
Ով է Թրամփի սիրելի մարզիկը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր սիրելի մարզիկը հայտնի իսպանացի թենիսիտ Ռաֆայել Նադալն է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Թրամփն ասել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ հանդիպման ժամանակ:
«Ինձ դուր է գալիս Ռաֆան, նա միշտ հաղթանակի է ձգտում: Նա հաղթող է»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Նա ընդգծել է, որ թենիսիստին համարում է «Իսպանիայի մեծ գանձը»:
Ամերիկյան Tennis World USA-ն հայտնում է, որ նախքան ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակը Թրամփը հաճախ այցելել է Նադալի մասնակցությամբ խաղերին:
Ռաֆաել Նադալն աշխարհի առաջին ռակետն է: Նա Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթանակ է տարել 16 անգամ: