
«Գահերի խաղի» ութերորդ եթերաշրջանի բյուջեն գերազանցել է 90 միլիոն դոլարը

HBO հեռուստաալիքը պլանավորում է 15 միլիոն դոլար ծախսել «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի յուրաքանչյուր էպիզոդի համար: Այդ մասին հայտնել է Mashable-ը: Ութերորդ եթերաշրջանի ընդհանուր բյուջեն, որի մեջ կմտնի վեց սերիա, կկազմի 90 միլիոն դոլար:
Ինչպես գրել է Vanity Fair-ը, վերջին եթերաշրջանի ծախսերը կարող են էլ ավելի աճել: Յուրաքանչյուր էպիզոդի ժամանակը կկազմի շուրջ մեկուկես ժամ: Նշվում է, որ առաջին եթերաշրջանի սերիաների վրա «Գահերի խաղի» ստեղծողները ծախսել են վեցական միլիոն դոլար:
«Գահերի խաղը» HBO-ի ալիքում ցուցադրվում է 2011 թվականից: Ֆանտազիա-ասքի գրական հիմք է ծառայել ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառցի եւ հրի երգը» մատենաշարը: Յոթերորդ եթերաշրջանն ավարտվել է օգոստոսի 28-ին: «Գահերի խաղի» եզրափակիչ՝ ութերորդ եթերաշրջանը կհեռարձակվի 2018 թվականի վերջին կամ 2019 թվականի սկզբին. պրեմիերայի ստույգ ժամկետը չեն հայտնում: