Բաժիններ՝

Կաթնաշոռով դիետա. 3 օրում ազատվեք 3 կիլոգրամից

Med2.ru-ն գրում է, որ կաթնաշոռը տարատեսակ դիետաների բաղադրիչներից մեկն է։ Այն հարուստ է կալցիումով, քիչ յուղայնություն ունի, լավ է յուրացվում օրգանիզմի կողմից և նպաստում է ավելորդ կիլոգրամներից ազատվելուն։

Կաթնաշոռով դիետայի կանոնները

Խորհուրդ է տրվում ընտրել ոչ շատ յուղոտ կաթնաշոռ։ Այն պետք է թարմ լինի։ Կաթնաշոռով դիետան կարող է տևել 3-7 օր։ 3 օրվա ընթացքում հնարավոր է ազատվել 3-4 կիլոգրամից։

Ինչպես է հարկավոր սնվել

Կարդացեք նաև

Այս դիետայի ընթացքում ստիպված չեք լինելու միայն կաթնաշոռ ուտել։

Նախաճաշին ջրով պատրաստված վարսակի փաթիլներ ու կաթնաշոռ կերեք։

Ճաշին կաթնաշոռը համադրեք մրգերի հետ։

Ընդմիջման ընթացքում ձիթապտղի յուղով պատրաստված բանջարեղենային աղցան օգտագործեք։

Ընթրիքին հարկավոր է կաթնաշոռ օգտագործել։ Կարող եք նաև մեկ բաժակ կեֆիր խմել։

Սննդակարգը բազմազան դարձնելու համար կաթնաշոռին մրգեր, ընդեղեն ավելացրեք։ Դիետայի ընթացքում հարկավոր է 1.5-2 լիտր ջուր խմել։ Կարող եք նաև կանաչ թեյ օգտագործել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930