Ընտրեք զարդը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս, և իմացեք՝ ինչպիսի կին եք
Branium.ru-ն թեստ է առաջարկում։ Ընտրեք զարդը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս, և իմացեք, թե ինչ է վկայում ընտրությունը ձեր մասին։
#1 Որսորդ։ Վայրի էներգիա ունեք, որն ի հայտ է գալիս ձեզ անհրաժեշտ պահի։ Անհնար է մոռանալ ձեր աչքերը։ Հայացք, որը պարզապես մտնում է հոգին։ Ձեզ շրջապատող մարդիկ ձգտում են շփվել ձեզ հետ։ Ամբողջությամբ վստահում եք մտերիմներին, բայց դավաճանությունը երբեք չեք ներում։ Ձեր կյանքը շատերի հետաքրքրության առարկան է և հաճախ` նախանձի օբյեկտ։ Բայց ինքներդ հիմնականում ուշադրություն չեք դարձնում դրան։
#2 Ջերմ գեղեցկություն ունեք։ Առաջին հայացքից պարզ և ուրախ մարդ եք, մեծ շրջապատ ունեք, ձեզ հետ շփվելը հեշտ է և հաճելի։ Շատերն են նկատել, որ ձեզ հետ շփումից հետո իրենց տրամադրությունը բարձրանում է, ապրելու, արարելու ցանկություն են ունենում։ Ջերմ էներգիա ունեք։ Հարկավոր է ավելի շատ հոգ տանել ինքներդ ձեր մասին և ուրախացնել ձեզ։ Բաց մի թողեք հնարավորությունները, որոնք ձեզ տալիս է կյանքը։ Հաջողությունն ուղեկցում է ձեզ։
#3 Սեր եք։ Սիրում եք սիրել։ Սիրահարված լինելը ձեր սովորական վիճակն է։ Սովորաբար մեծ սեր եք տածում ամեն բանի հանդեպ՝ տղամարդու, աշխատանքի, սիրելի զբաղմունքի։ Պաշտում եք ճանապարհորդել։ Շատ գեղեցիկ եք, երբ ուրախանում եք։ Շլացնող ժպիտ ունեք, իսկ ուրախությունը միշտ անկեղծ է։ Ուրախություն եք նվիրում ձեզ շրջապատող մարդկանց։ Գնահատում եք ամեն ապրած օր, պաշտում եք հաճելի մանրուքներ։ Գեղեցիկ բաժակը, ծաղիկները, երաժշտությունը ձեզ համար մեծ նշանակություն ունեն։
#4 Լեդի։ Զուսպ եք, ոճի հրաշալի զգացողություն ունեք, կարողանում եք ձեզ մատուցել։ Հանգիստ եք, խորաթափանց։ Լավ ինտուիցիա ունեք. պարզապես հարկավոր է ավելի շատ վստահել դրան։ Որևէ գաղտնիք չի կարող սպրդել ձեր հայացքից։ Բայց երբեք չեք բացահայտի մյուսների գաղտնիքները։ Ձեզ կարելի է վստահել, ձեր վրա կարելի է հույս դնել ցանկացած իրավիճակում։ Գեղեցիկ դիմագծեր ունեք։ Մարդկանց մեջ գնահատում եք հուսալիությունը և սուր միտքը։ Դժվարությամբ եք տրվում զգացմունքներին, բայց ամուր եք սիրում։
#5 Կանացի եք։ Հոգով միշտ երիտասարդ եք, երազկոտ, նուրբ, սիրող։ Մեծ սիրտ ունեք։ Հաջողակ կլինի այն տղամարդը, ում կնվիրեք ձեր սիրտը։ Սիրում եք և կարողանում եք սիրախաղ խաղալ։ Ցանկության դեպքում ձեզ համար դժվար չի լինի գրավել տղամարդուն։
#6 Թագուհի եք, ով գիտի իր արժեքը։ Ազնիվ եք ինչպես` ինքներդ ձեզ, այնպես էլ` մյուսների հետ։ Երբեմն շրջապատը դժգոհում է ձեր շիտակությունից, բայց ձեր բնատուր հմայքը նրանց ստիպում է մոռանալ այդ մասին։ Անկեղծ եք, ուժեղ, ինչը հիացնում է բոլոր նրանց, ովքեր ձեր կողքին են։ Եթե որևէ մեկը ձեզ դուր է գալիս, նրան ջերմացնում եք արևի նման։ Իսկ եթե որևէ մեկը ձեզ դուր չի գալիս, դա չեք թաքցնում, ինչը շփման առաջին իսկ րոպեներից զգում է տվյալ անձը։ Լավատեսությունն ու համոզվածությունը, որ կարող եք դիմակայել ցանկացած դժվարության, ձեզ օգնում է կյանքի ճանապարհով քայլել՝ գլուխը բարձր պահած։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը