Բաժիններ՝

Հրդեհ Լուսակունք գյուղում (թարմացված)

Սեպտեմբերի 27-ին, ժամը 09:58-ին վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցում է Լուսակունք գյուղի բնակիչներից մեկի կողմից տրամադրված 1 միավոր տեխնիկա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 07:49-ին վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցում է ՀՀ ՊՆ-ի կողմից տրամադրված 1 միավոր տեխնիկա:

Ժամը 11:19-ի դրությամբ Լուսակունք գյուղի մոտակայքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը և հրշեջ փրկարարական ջոկատի «ԶԻԼ 131» մակնիշի փրկարարական ավտոմեքենան:

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Իրականացվում է հերթապահություն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում՝ «Չաիր» կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների այրվում է գոմաղբ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Լուսակունք գյուղից դեպի Տորֆավանի դաշտեր ծխում է մոտ 8 հա տորֆի դաշտ (80 սմ խորությամբ):

Ժամը 20:27-ից սահմանվել է հերթապահություն՝ մեկ մարտական հաշվարկ (3 փրկարար ծառայող):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս