Բաժիններ՝

Բրազիլիայի հարավային նահանգները մտադրվել են անկախության հանրաքվե անցկացնել

Բրազիլիայի հարավային երեք նահանգներ պլանավորում են հոկտեմբերի 7-ին քաղաքացիների հետ խորհրդակցություն անցկացնել 2018 թվականին անկախության հանրաքվեի անցկացման հնարավորության շուրջ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Sur Libre («Ազատ Հարավ») շարժման առաջնորդներից մեկը՝ Սելսո Դեուշերը։

«Մենք ռեսուրսների ահավոր կորուստ ունենք եւ մշտապես ենթարկվում ենք հարկերի վատ բաշխման… մշտական բյուջետային խտրականությունը հարավային տարածաշրջանը հասցնում է գրեթե անգոյության մակարդակի, դա մեզ ապագայի նկատմամբ առանց հույսի է թողնում Բրազիլիայի ղեկավարության ներքո»,-հայտարարել է Դեուշերը:

Խոսքը բրազիլական երեք նահանգների՝ Սանտա-Կատարինայի, Պարանայի եւ Ռիու Գրանդի դու Սուլի մասին է, որոնց բնակչության թվաքանակը կազմում է 29 միլիոն: Նշվում է, որ այս նահանգներն առանձնանում են Բրազիլիայում մեկ շնչին ընկնող ամենաբարձր եկամուտներով:

«Ազատ Հարավ» շարժումը 1992 թվականին կազմավորվել է Լագունա քաղաքում, որը մտնում է Սանտա Կատարինա նահանգի կազմի մեջ, այնուհետեւ դրան միացել են երկու այլ նահանգներ: Շարժման ամենամեծ ձեռքբերումը դարձել է 2016 թվականին բնակչության հարցման կազմակերպումը, որին մասնակցել է 500 հազար մարդ: Քվեարկության ընթացքում հարցման մասնակիցների 95 տոկոսը հայտարարել է, որ երկրի հարավի երեք նահանգները պետք է միավորվեն եւ պետություն կազմեն Բրազիլիայի սահմաններից դուրս:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս