Բաժիններ՝

Իլոն Մասքը հրապարակել է դեպի Մարս SpaceX տիեզերանավի թռիչքի տեսանմանակումը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասքն իր Instagram-ում հրապարակել է միջմոլորակային տիեզերանավի աշխատանքի տեսանմանակումը, տիեզերանավ, որը նախատեսված է Մարսի բնակեցման համար։

Նմանակումը բաժանված է հինգ կարճ տեսագրությունների, որոնք հաջորդաբար ցուցադրում են Երկրից տիեզերանավի արձակման պահը, տանող հրթիռի անջատումը եւ վերադարձը մեր մոլորակ, տիեզերանավի դուրս գալն ուղեծիր եւ դրա լրալցավորումը, արեւամարտկոցների բացումը, ինչպես նաեւ բուն թռիչքը եւ վայրէջքը Մարսի մակերեւույթին: Վերջին տեսագրությունն ավարտվում է մոլորակի տերրաձեւավորման արդյունքի ցուցադրությամբ:

Ավելի վաղ SpaceX-ի ղեկավարը հրապարակել է իր ընկերության մշակած սկաֆանդրի պատկերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

https://www.instagram.com/p/BZdZdSZAtQf/?taken-by=elonmusk

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930