
Մոուրինիոն խոստովանել է, որ զարմացած է Լուկակուի արդյունավետությունից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոստովանել է, որ զարմացած է նոր թիմում հարձակվող Ռոմելու Լուկակուի վստահ մեկնարկից: Անգլիայի առաջնության առաջին 6 տուրերի ընթացքում 24-ամյա ֆուտբոլիստը, ով ամռանը դարձավ մանկունյանցի՝ տեղափոխվելով «Էվերթոնից», արդեն դարձել է 6 գոլի հեղինակ:
«Ես գիտեի, որ նա միշտ գոլեր է հեղինակում, և վստահ էի՝ մեզ համար նա ավելի շատ գոլեր կխփի, քան «Էվերթոնի» կամ «Վեսթ Բրոմվիչի» համար, դա տրամաբանական է: Բայց, անկեղծ ասած, ես չէի սպասում, որ նա բոլոր հանդիպումներին գնդակները դարպասի մեջ կուղարկի»,- պատմել է Մոուրինիոն Match of the Day-ի եթերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը