Բաժիններ՝

Թագավորական ընտանիքի 21 խիստ կանոն, որոնք չի կարող խախտել անգամ Ելիզավետա 2-րդ թագուհին

Թագավորական ընտանիքը Մեծ Բրիտանիայի խորհրդանիշներից է: Բոլորս էլ գիտենք այդ մարդկանց, հիանում ենք նրանցով և, իհարկե, թաքուն երազում նրանց փոխարեն լինել: Սակայն բոլորը չէ, որ հասկանում են, որ թագավորական ընտանիքի կյանքը հաճախ նման է գերության: Նրանցից յուրաքանչյուրը ոտքով ու ձեռքով կապված է տարատեսակ կանոնների, սովորությունների և ավանդույթների մի հսկայական բանակի: Այս սահմանափակումները կապված են Վինձորների տան և, ընդհանուր առմամբ, ողջ թագավորության ավանդույթների հետ: Այդ պատճառով էլ բացարձակապես զարմանալի չէ, որ թագավորական ընտանիքի որոշ անդամներ մեզ տարօրինակ և անգամ ծիծաղելի են թվում:

1. Թագավորական ընտանիքի անդամները քվեարկելու իրավունք չունեն: Ավելին, նրանք իրավունք չունեն ունենալ քաղաքական հայացքներ և դեռ դրանք էլ հրապարակայնորեն արտահայտել:

2. Եթե թագուհին գերադասի կանգնել, ապա բոլորը պետք է միակամ լինեն նրա հետ: Իրականում այս ավանդույթը նորություն չէ, և բոլորը վաղուց հաշտվել են դրա հետ: Այնպես որ, երբ թագուհին կանգնում է, ու նրա հետ կանգնում են բոլորը, դա ոչ ոքի զարմանքը չի հարուցում:

Կարդացեք նաև

3. Բոլորը խստորեն հետևում են էթիկետի կանոններին: Յուրաքանչյուր տղամարդ թագուհուն տեսնելիս պետք է խոնարհվի նրա առաջ, իսկ ամեն կին պետք է ռևերանս անի:

4. Թագուհու ներկայությամբ ոչ ոք չի ուտում. Միայն նրա հետ: Եթե տեսնում ես, որ թագուհին ճաշն ավարտում է արդեն, նշանակում է՝ շուտով կերակուրը կտանեն:

5. Արգելված է «Մոնոպոլիա» խաղը: Իսկ ինչո՞ւ «Մոնոպոլիան»: Ա՛յ հենց այն բանի համար, որ այն միստիկ ունակություն ունի ցանկացած շրջապատում կռիվ ու վեճ սարքելու: Միապետներն էլ են մարդիկ:

6. Այլ պետություններ այցերի ժամանակ թագավորական ընտանիքի անդամները պարտավոր են իրենց հետ սգո հանդերձանք վերցնել: Բանն այն է, որ, եթե իրենց բացակայության ժամանակ բարեկամներից մեկը մահանա, նրանք պետք է տուն վերադառնան պատեհ հանդերձանքով:

7. Ինքնաթիռ ժառանգներից մեկը պիտի բարձրանա: Գահի հավակնորդներին արգելվում է միասին ճանապարհորդել: Սա իր տեսակի մեջ զգուշության դրսևորում է, որպեսզի, Աստված մի արասցե, դժբախտ պատահարի դեպքում կորցնեն միայն մեկ գահաժառանգի:

8. Սիրտն ու ձեռքն առաջարկելուց առաջ պետք է ստանալ իշխող միապետի համաձայնությունը: Ինչ-որ մեկը թագավորական ընտանիքին կարող է մեղադրել սնոբիզմի մեջ, իսկ ուրիշներն էլ համաձայն են այն փաստի հետ, որ միապետների արյունը պետք է մաքուր լինի:

9. Միրտը թագավորական հարսանեկան ծաղկեփնջի կարևորագույն տարր է: Այս ավանդույթը ձևավորվեց այն բանից հետո, երբ արքայազն Ալբերտը միրտ ծաղիկը նվիրեց Վիկտորյա թագուհուն:

10. Ամուսնությունը միշտ էլ նոր կյանք է, իսկ եթե դու թագավորական արյուն ունես, ապա նաև՝ նոր անուն: Այսպես, օրինակ, Քեթրին Էլիզաբեթ Միդլթոնը դարձավ Քեմբրիջի դքսուհի Քեթրին:

11. Արգելված է սելֆի անել, ինքնագիր տալ և անգամ դիպչել հասարակ մահկանացուներին: Սա, իհարկե, 21-րդ դարի համար ամենատրամաբանական սահմանափակումը չէ, դրա համար էլ խախտվում է շատ հաճախ:

12. Պաշտոնական միջոցառումներին տիկնայք պետք է գլխարկ կրեն: Երբ գրելու ոչինչ չկա, միշտ էլ կարելի է քննարկել թագուհու նոր գլխարկը: Ի դեպ, թագուհու բոլոր գլխարկների հեղինակները պալատական ոճաբաններն են:

13. Իսկ եթե, ասենք, միջոցառումը երեկոյան փակ տարածքում է ընթանում, տիկնայք գլխարկը կարող են փոխարինել տիարայով, սակայն այն պետք է կրել խստիվ միայն 45 աստիճան թեքության տակ:

14. Չի կարելի ծովամթերք ուտել տան սահմաններից դուրս: Տնից դուրս` միայն ֆասթ-ֆուդ:

15. Բուքինգհեմյան պալատի տարածքում արգելված է սխտորը: Իրականում թագուհին խուսափում է ոչ միայն սխտորից, այլև ցանկացած կծու կերակրատեսակից: Սա անգամ խոսակցության առիթ դարձավ Իտալիա կատարած նրա պաշտոնական այցի ընթացքում: Բանն այն է, որ սխտորն իտալական ազգային խոհանոցի կարևոր բաղկացուցիչ է:

16. Դեկոլտեի ցուցադրությունն արգելված է: Սակայն, եթե դա սիրելի զգեստ է, միշտ էլ կարելի է այն ծածկել փոքրիկ պայուսակով:

17. Թագուհին ընդունում է ցանկացած նվեր: Դա ագահություն չէ, այլ ավանդույթ: Իսկ ահա փոխադարձ նվերի ավանդույթ, ավաղ, չկա:

18. Ոչ մի քնքուշ կամ էլ ոչ այնքան քնքուշ դիմելաձև: Այդ մենք կարող ենք նրանց անվանել մեր ցանկացած ձևով, իսկ ահա հարազատ պատերի ներքո նրանք Ուիլյամ և Քեթրին են:

19. Կանայք, առաջ: Արքայազն Ֆիլիպը միշտ պետք է կնոջ հետևում գտնվի: Յուրաքանչյուր ուժեղ տղամարդու թիկունքում կանգնած է կին, իսկ ուժեղ կնոջ թիկունքում` տղամարդ:

20. Ոչ մի կենդանի շունչ իրավունք չունի չնայել թագուհու դեմքին: Մեջքով կանգնել դեպի թագուհին նույնպես ընդունված չէ:

21. Բրիտանական միապետներն ունեն իրենց գահը, և միայն դրա վրա են նստում:

Պատրաստեց ՍՈՖԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս