Մեզութ Օզիլը չի երկարաձգի պայմանագիրն «Արսենալի» հետ, որպեսզի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»
«Արսենալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեզութ Օզիլը որոշել է չերկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ և 2018թ. հուլիսին դառնալ ազատ գործակալ:
Գերմանացին պլանավորում է օգտագործել հնարավորությունը, որպեսզի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ» և վերամիավորվի Ժոզե Մոուրինիոյի հետ, ում նա ծանոթ է «Ռեալում» խաղալու տարիներից, հաղորդում է The Mirror-ը:
Օզիլը «Արսենալի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից: Նրա հաշվին կա 165 հանդիպում և 32 խփված գնդակ:
2016-17թթ. մրցաշրջանի արդյունքներով «Արսենալը» Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճեց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը