Նյարդալինգվիստ Տատյանա Չեռնիգովսկայայի 15 սենսացիոն մտքերն ուղեղի անակնկալների, ենթագիտակցության և հոգեկան աշխարհի մասին

Նյարդալինգվիստ Տատյանա Չեռնիգովսկայայի 15 սենսացիոն մտքերն ուղեղի անակնկալների, ենթագիտակցության և հոգեկան աշխարհի մասին

1. Ուղեղը հզորագույն հանելուկային մի բան է, որին, չգիտես ինչու, թյուրիմացաբար անվանում ենք՝ «իմ ուղեղը»: Այդպես անվանելու համար մենք բացարձակապես ոչ մի հիմք չունենք:

2. Ուղեղը որոշում կայացնում է մարդու` այդ որոշումը գիտակցելուց 30 վայրկյան առաջ: 30 վայրկյանն ուղեղի գործունեության համար հսկայական ժամանակ է: Ուրեմն ո՞վ է արդյունքում որոշում կայացնում, մա՞րդը, թե՞ ուղեղը:

3. Իսկապես վախեցնող միտք է. իսկ ո՞վ է տանտերը: Դրանք շատ են` գենոմը, հոգեսոմատիկ տիպը, շատ այլ բաներ, ներառյալ՝ ռեցեպտորները: Ցանկալի է իմանալ, թե ով է այդ որոշումներ կայացնող էակը: Ենթագիտակցության մասին ընդհանրապես ոչ ոք ոչինչ չգիտի. Ավելի լավ է այդ թեման ընդհանրապես փակել:

4. Մենք ուղեղին պետք է լուրջ վերաբերվենք: Չէ՞ որ նա մեզ խաբում է: Հիշեք հալյուցինացիաների մասին: Մարդուն, որը դրանք տեսնում է, հնարավոր չէ համոզել, որ դրանք չկան, գոյություն չունեն: Այդ մարդու համար դրանք նույնքան իրական են, որքան մեզ համար բաժակը, որը դրված է սեղանին, ու մենք այն տեսնում ենք: Ուղեղը խաբում է այդ մարդուն` տալով ողջ սենսորային ինֆորմացիան, թե հալյուցինացիաներն իրական են: Եվ ուրեմն մենք ի՞նչ հիմք ունենք մտածելու, որ այն, ինչ այժմ տեղի է ունենում, իրական է, այլ ոչ թե՝ մեր հալյուցինացիայի ներսում գտնվող արգասիքը:

5. Ինչ էլ որ քեզ ներսից քայքայի, պետք է խոսել, դուրս հանել, արտահայտել: Դրա համար կան խոստովանահայրեր, ընկերուհիներ և հոգեթերապևտներ: Փուշը ժամանակին չհանելու դեպքում արյան վարակման կհանգեցնի: Մարդիկ, ովքեր ամեն ինչ պահում են իրենց մեջ, գտնվում են ոչ միայն լրջագույն հոգեբանական կամ էլ հոգեբուժական վտանգի տակ, այլև սոմատիկ: Ցանկացած պրոֆեսիոնալ ինձ հետ կհամաձայնի. Ամեն ինչ սկսվում է ստամոքսի խոցից: Օրգանիզմը միասնական է, հոգու և մարմնի համադրություն:

6. Մարդիկ պետք է գլխով աշխատեն: Դա փրկում է ուղեղը: Որքան շատ է այն միացված, այնքան երկար է պահպանվում: Իզուր չէ, որ խելացիները երկար են ապրում:

7. Բացահայտումները պլանավորել հնարավոր չէ: Ճիշտ է, կա էական հավելում: Դրանք տրվում են պատրաստված, խելացի մարդկանց: Հասկանո՞ւմ եք, Մենդելեևի աղյուսակը չէ՞ որ վերջինիս խոհարարը երազում չի տեսել: Մենդելեևը երկար է աշխատել դրա վրա, ուղեղն աշխատել է դրա վրա, պարզապես որպես արդյունք` արտացոլվել է երազում:

8. Մարդկանց մոտ սխալ կարգավորումներ են. Նրանք համարում են, որ խոհարար լինելն ավելի վատ է, քան դիրիժոր լինելը: Դա այդպես չէ, քանի որ հանճարեղ խոհարարը կծալի բոլոր դիրիժորներին: Դա կհաստատեն բոլոր համադամասերները: Այդ երկուսին միմյանց հետ համեմատելը նույնն է, թե համեմատես թթվաշն ու քառակուսին: Հարցը ճիշտ ու կոռեկտ չէ ձևակերպված: Յուրաքանչյուրն իր տեղում է լավագույնը:

9. Ես շարունակ բոլորին վախեցնում եմ նրանով, որ հեռու չէ այն ժամանակը, երբ արհեստական ինտելեկտն իրեն որպես անհատականություն կգիտակցի: Այդ ժամանակ նա իր պլանները կունենա, իր մոտիվները, նպատակները, և մենք, հավատացնում եմ ձեզ, նրա պլանների մեջ չենք մտնի:

10. Այն, որ մեր ուղեղը հայտնվել է մեր գանգատուփի մեջ, մեզ իրավունք չի վերապահում այն մերը կոչել: Այն անհամեմատելիորեն ավելի հզոր է, քան մենք: Դուք կհարցնեք. «Դուք ուզում եք ասել, որ իմ ուղեղն ու ես տարբե՞ր ենք»: Պատասխանում եմ` այո: Ուղեղի նկատմամբ իշխանություն մենք չունենք. Նա ինքն է որոշում կայացնում: Եվ դա մեզ շատ անհարմար դրության մեջ է դնում: Բայց ուղեղը դիմում է խորամանկության: Ինքն է բոլոր որոշումներն ընդունում, ընդհանրապես ամեն ինչ ինքն է անում, սակայն ազդակը մարդուն ուղարկում է այնպես, կարծես վերջինս ինքն է արել ամեն բան, ինքն է որոշում կայացրել:

11. Հանճարների գոյության համար մենք հսկայական գին ենք վճարում: Նյարդային և հոգեկան խանգարումները հիվանդությունների մեջ առաջատար դիրքեր են զբաղեցնում: Դրանք առաջ են անցնում անգամ ուռուցքաբանական և սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից, ինչը ոչ միայն սարսափելի է, նաև մեծ բեռ է բոլոր զարգացած երկրների համար:

12. Մենք ծնվում ենք գլխում հզորագույն համակարգիչ ունեցած արդեն: Բայց այնտեղ դեռ պետք է ծրագրեր ներբեռնել: Որոշ ծրագրեր, իհարկե, արդեն իսկ կան, իսկ մյուսներն անընդհատ պիտի բեռնեք, ողջ կյանքում, մինչև Ձեր կյանքի վերջին վայրկյանը, քանի որ կյանքի ընթացքում դուք անընդհատ փոխվում ու փոխակերպվում եք:

13. Ուղեղը ոչ թե պարզապես նեյրոնային ցանց է, այն ցանցերի ցանցն է: Ուղեղում 5 պետաբայթ ինֆորմացիա է պարունակվում: Դա տեսանյութերի դիտման 3 միլիոն ժամ է, այսինքն` 300 տարվա անդադար դիտում:

14. Ուղեղն ունի մարմին` ականջներ, ձեռքեր, ոտքեր, մաշկ: Այդ պատճառով էլ նա հիշում է, ասենք, շրթներկի համը: Մարմինն ուղեղի անմիջական մասն է: Համակարգիչն այդ մարմինը չունի:

15. Բարձրակարգ կրթություն ստանալու ունակությունը կարող է դառնալ էլիտար արտոնություն: Տեղի կունենա բաժանում նրանց միջև, ովքեր կարողանում են կարդալ և հասկանալ բարդ գրականություն, և նրանց միջև, ովքեր միայն քաղվածքներ են կարդում, ինֆորմացիա ստանում սոսկ համացանցից:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։