«ՈւԵՖԱ-ն պետք է միավորներից զրկի այնպիսի թիմերի, ինչպիսին ՊՍԺ-ն է». Հանս-Յոահիմ Վատցկե
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրենը գտել է, թե ինչպես պետք է պատժել փարիզեցիներին:
«Արդյո՞ք ՊՍԺ-ն դուրս չի գալիս ֆինանսական ֆեյր-փլեյի սահամններից: Ես քիչ բան գիտեմ այդ մասին և իհարկե, դա ՈւԵՖԱ-ի աշխատանքն է: Կարծում եմ՝ այնտեղ կան որակյալ մարդիկ, ովքեր կարող են կատարել իրենց աշխատանքը:
Կոնկրետ չգիտեմ, թե ինչ ՈւԵՖԱ-ն չպետք է անի: Չի կարելի տուգանել այդ ակումբներին, դա ամենահեշտ բանն է ՊՍԺ-ի համար. Կատարում կծիծաղեն տուգանքների վրա: Ինչպիսի՞ այլընտրանք: Միավորներից զրկում առաջնությունում: Այդ ժամանակ ակումբները կանհանգստանան դրա վերաբերյալ»,- Վատցկեին է մեջբերում ESPN-ը:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ՊՍԺ-ն ռեկորդային 222 մլն եվրոյով Նեյմարին գնեց «Բարսելոնայից»:
Փարիզեցիների կազմի մեջ մտավ նաև «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն, ում ՊՍԺ-ն ձեռք բերեց վարձավճարով, որպեսզի խուսափի պատժամիջոցներից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը