
«Չեմպիոնշիփն աշխարհի ամենաբարդ մրցաշարն է». «Հալլի» գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկի

Մարզիչը վերջապես հասկացավ, թե ուր է ընկել:
«Ինչպիսի տպավորություններ ունեմ առաջնությունի՞ց: Սա շատ դժվար մրցաշար է: Սա աշխարհի ամենաբարդ մրցաշարն է: Արդյունքի տեսակետից յուրաքանչյուր խաղ անկանխատեսելի է:
Չեմպիոնշիփում չկան ետնապահներ և ֆավորիտներ: Յուրաքանչյուր թիմ կարող է հաղթել յուրաքանչյուր թիմի: Յուրաքանչյուր խաղում կարելի է հաղթել, կարելի է պարտվել: Այսպիսի բան առաջին անգամ է իմ կարիերայում: Սա շատ յուրահատուկ զգացողություն է:
Ես նույնիսկ հասկանում եմ, թե ինչու որոշ երկրպագուների համար Չեմպիոնշիփը համարվում է ավելի պոպուլյար մրցաշար, քան Պրեմիեր լիգան»,- Սլուցկուն է մեջբերում «Спорт-Экспресс»-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը