Բաժիններ՝

Մատների երակները՝ վարկային քարտի փոխարեն

Լոնդոնի Costcutter մեծ վաճառատների ցանցը թեստավորում է կենսաչափական վճարային համակարգ, որտեղ ապրանքների վճարման համար օգտագործվում է մատների երակների եզակի ուրվանկարը, տեղեկացնում է BBC-ին:

Տեխնոլոգիան, որի դեպքում էլեկտրոնային սքաներ-ընթերցիչն արատացոլում է մատների երակները եւ առաջացնում եզակի նշանաբառը, փորձարկվել է Costcutter մեծ վաճառատանը՝ Լոնդոնի Բրունեյի համաալսարանի ուսանողական ավանի տարածքում: Հետագայում, եթե թեստավորումը հաջող անցնի, Fingopay տեխնոլոգիան կարող են սկսել օգտագործել նաեւ ցանցի մյուս խանութներում:

Գրանցման ժամանակ օգտատերերը պետք է մատի երակների նկարը կցեն վարկային կամ դեբետային քարտին, որպեսզի այնուհետեւ վճարեն ապրանքների դիմաց՝ իրենց մոտ չունենալով ո՛չ քարտ, ո՛չ էլ կանխիկ փող:

Fingopay տեխնոլոգիան մշակել է Hitachi տեխնոլոգիական հսկան, իսկ Sthaler կենսաչափական վճարային ընկերությունն ստացել է մանրածախ հատվածում դրա գործարկման թույլատրագիր:

Վճարման նոր եղանակն առանձնապես դուր կգա երիտասարդությանը, համոզված է Sthaler-ի գործադիր տնօրեն Նիկ Դրայդենը:

«Այսօրվա երիտասարդությանն անհրաժեշտ է, որ ամեն ինչ լինի ավելի պարզ, հարմար, անվտանգ եւ արագ»,- ասում է Sthaler-ի ղեկավարը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս